Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Գումարը, իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը դիպլոմն է»

«Գումարը, իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը դիպլոմն է»
23.12.2016 | 12:03

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ստեղծագործական միությունների շրջանում անցկացվող մրցույթը կայացել է, սակայն մրցանակները դեռևս չեն տրամադրվել: Լուրեր են պտտվում, որ ժուռնալիստների միությունում, առհասարակ, մրցույթ, որպես այդպիսին, չի կայացել: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցութային արդյունքները, այդ թվում՝ ժուռնալիստների միության, ամփոփվել են, սակայն Արա Աբրահամյանը, որն առողջական խնդիրների պատճառով ԱՄՆ-ում է, ծանոթացել է դրանց մի մասին։ Ըստ այդմ էլ, մրցանակների մի մասը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, գրողների և կոմպոզիտորների միությունների, հավանաբար կտրամադրվի այս ամիս:

Նկարիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների միությունների մրցանակներն ու դիպլոմները նախատեսվում է տրամադրել 2017-ի փետրվարին՝ հանդիսավոր արարողության ժամանակ, որը կկայանա գրողների միությունում կամ գիտությունների ազգային ակադեմիայում: Վլադիմիր Աղայանը տարօրինակ է համարում անհանգստություններն ու նման հարցադրումները, նկատում է, որ գումարը տրամադրվում է ստեղծագործական աշխատանքի համար և իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը դիպլոմն է:
Ժուռնալիստների միությունից տեղեկացանք, որ մրցույթի արդյունքներն ամփոփվել են, սակայն ընթացքը` մրցանակների հանձնումը, հետաձգվել է անորոշ ժամանակով: Այլ կերպ ասած` մրցույթը չեղարկելու մասին մտահոգությունները հերքվում են: Ինչ վերաբերում է մրցանակների հանձնման ժամանակացույցին, եթե հավատանք չար լեզուներին, մրցանակները տրամադրվելու են մարտին` նախագահի նստավայրում, խորհրդարանական ընտրությունների նախօրյակին:
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ստեղծագործական միությունների շրջանում անցկացվող մրցույթն այս տարի անցկացվում էր «Համազգային միասնականությունը՝ որպես մեր ուժի, հզորության գրավական» խորագրով և նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին։ Մրցույթն անցկացվում է 2007-ից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ